Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Front-end ծրագրավորող

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
04.03.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է Front-End ծրագրավորողի, ով կաշխատի մարքեթինգի և ծրագրավորման թիմերի հետ և կմշակի ընկերության տարբեր թվային պրոդուկտներ, որոնք օգտագործվում են բազմազան օգտատերերի կողմից: Մեր արտադրանքներն են B2B և B2C վաճառքի կայքերը, ինչպես նաև օնլայն երաշխիքի կտրոնների հավելվածը: Մենք ներկայացնում ենք TOTAL, APECS, MOTTURA, CODE DECO համաշխարհային ապրանքանիշերը Հայաստանում: Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է նաև արտերկրի տարբեր կազմակերպությունների հետ:

Պարտականություններ

  • ընկերության առկա ապրանքների Frontend-ը բարելավում

  • բջջային և վեբ հավելվածների UI-ի նախագծում, մշակում և փորձարկում

  • մաքուր, մեծացող, և փորձարկվող կոդ գրելու կարողություն

  • օգտատերի և բիզնեսի կարիքների ֆունկցիոնալի Frontend կոդի ճշտգրիտ թարգմանություն

  • համագործակցություն՝ Backend ծրագրավորողների, QA-ինժեներների, պրոդուկտ մենեջերների, և ղեկավար թիմի հետ արդյունավետ լուծումներ տրամադրելու համար՝

Պահանջներ

  • 1+ տարվա փորձ

  • HTML, CSS, JavaScript, և jQuery լեզուների իմացություն

  • SASS / LESS,Bootstrap 4/5, Flex- ի իմացություն

  • բրաուզերի անսարքությունների վերացման և կանխարգելման հմտությունների իմացություն և փորձ

  • GIT իմացություն

  • SEO սկզբունքների իմացություն

  • Responsive և Adaptive դիզայնի փորձ

  • խնդիրներ լուծելու հմտություններ

  • բանավոր և գրավոր հաղորդակցման միջինից բարձր հմտություններ

  • համակարգչային կամ հարակից բնագավառի կրթությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝

  • Երկուշաբթիից շաբաթ - 09:00-18:00

Առավելություններ

  • ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
  • 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:


Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում