Ֆինանսիստ/ հաշվապահ-վերլուծաբան
«ՄՏԿ» ՓԲԸ
Նկարագրություն
«ՄՏԿ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսիստ/ հաշվապահ-վերլուծաբանի՝ համապատասխան աշխատանքային փորձով։
Պարտականություններ
- Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և պատշաճ կազմում,
- Ընկերությունների ապագա ֆինանսական վիճակի վերլուծության իրականացում,
- Մատակարար գործընկերների ֆինանսական մասի կառավարում,
- Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում,
- Բանկերի վարկային մասնագետների հետ աշխատանք,
- Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում,
- Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում,
- Վաճառքի գների հաշվարկ,
- Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և հաշվապահական ոլորտում,
- Microsoft office-ի իմացություն (հատկապես՝ Microsoft Office Excel-ի գերազանց իմացություն),
- ՀԾ հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն (սերտիֆիկատի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Վերլուծական մտածողություն, հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` Ավան, ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ` Լրիվ դրույք, 09:00–18:00:
«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։
Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։
Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։
Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։
Ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են՝
• գազի հաշվիչներ՝ դիաֆրագմավոր, տուրբինային, ռոտացիոն,
• գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներ,
• գազի ճնշման կարգավորիչներ (ցածր, միջին և բարձր ճնշում),
• այրիչներ և կաթսաներ,
• գազի փականներ,
• գազի զտիչներ և գազի մաքրման այլ սարքավորումներ,
• գազաբաշխման կետեր, ագրեգատներ, կայաններ,
• գազի ձայնաազդանշանային սարքեր,
• զոդման էլեկտրոդներ,
• կալցիումի կարբիդ։
Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝
• ճնշման տվիչների, ճնշաչափերի և ջերմաստիճանի տվիչների տրամաչափարկում` տրամաչափարկման վկայականի տրամադրմամբ,
• գազի հաշվիչների կարգաբերում և նորոգում,
• գազի ճնշման կարգավորիչների կարգաբերում և նորոգում,
• գազի ձայնանաազդանշանային սարքերի կարգաբերում և նորոգում։
Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։