Ֆինանսիստ-հաշվապահ
Job.am Գործընկեր
Նկարագրություն
Job.am-ի գործընկեր կազմակերպությունը, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, փնտրում է ֆինանսիստ-հաշվապահի, ով կիրականացի ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Պարտականություններ
- Իրականացնել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում, դրանց ամբողջականության և ճշգրտության ստուգում,
- Ապահովել ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը,
- Իրականացնել ֆինանասական հոսքերի ծրագրային հաշվառումը,
- Սեգմենտավորել եկամտային և ծախսային կենտրոնների եկամուտները և իրականացնել ծախսային դասակարգումը,
- Հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն, բյուջեի կատարման վերաբերյալ պատրաստել հաշվետվություններ և համեմատական վերլուծություններ,
- Իրականացնել ֆինանսական արդյունքների ամփոփում,
- Կազմակերպել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
- Իրականացնել Ընկերության դրամական հոսքերը, վճարումները, դեբիտորական պարտքերը,
- Վերահսկել ընթացիկ հաշվապահությունը, ներդնել և վերահսկել գույքի շարժի և պահպանման համակարգերը,
- Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվարկների կազմումը,
- Պահպանել հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգը,
- Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվության,
- Վերահսկել կազմակերպության գույքի, հիմնական միջոցների, պարտավորությունների հաշվառում,
- Կատարել Ընկերության նյութական արժեքների գույքագրում, ինչպես նաև կազմել համապատասխան ակտեր,
- Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- 1-2 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel,
- ՀԾ-հաշվապահ ծրագրով աշխատելու փորձ,
- Թիմային աշխատանք կատարելու ցանկություն և պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։