Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսիստ (ֆինանսական մասնագետ)

Pi Hospitality

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
03.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Pi hospitality» ընկերությունների խումբը փնտրում է Ֆինանսիստ։ Ֆինանսիստը պատասխանատու է ռեստորանային ցանցի ֆինանսական հոսքերի վերահսկման, հաշվետվությունների պատրաստման, բյուջետավորման և ֆինանսական վերլուծության համար:

Պարտականություններ

  • Վերլուծել ֆինանսական տվյալները և ապահովել ֆինանսական կայունություն,
  • Կազմել ֆինանսական հաշվետվություններ,
  • Համագործակցել բանկերի, ներդրողների և այլ ֆինանսական կառույցների հետ,
  • Կատարել ծախսերի օպտիմալացում և ռիսկերի կառավարում,
  • Վերահսկել մենյուում առկա ուտեստների ինքնարժեքները,
  • Վերահսկել ռեստորանային ցանցի ֆինանսական հոսքերը,
  • Կազմել և վերլուծել ֆինանսական հաշվետվություններ,
  • Կատարել ֆինանսական վերլուծություն և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը,
  • Առաջարկել ֆինանսական օպտիմալացման մեխանիզմներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կառավարման ոլորտում,
  • Ռեստորանային կամ հյուրընկալության ոլորտում ֆինանսական կառավարման փորձը կդիտվի առավելություն,
  • Հարկային օրենսդրության և ֆինանսական վերլուծության հմտությունների իմացությունը կդիտվի առավելություն,
  • MS Office (հատկապես Excel), ՀԾ, Iiko կամ այլ ֆինանսական ծրագրերի վարժ իմացություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ, վերլուծական մտածողություն,
  • Պատասխանատվություն, վերլուծական մտածողություն և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Աշխատանքային արդյունավետություն և ճկունություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություններ,
  • Հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Թիմային աջակցություն և պրոֆեսիոնալ զարգացում,
  • Ընկերական և պրոֆեսիոնալ միջավայր,
  • Բժշկական ապահովագրություն։

Գրասենյակը գտնվում է Ավանում։

Ընկերության մասին
address
Հասցե
Պարույր Սևակ թաղ․, 4-րդ փ․, թիվ 2 առևտրի կենտրոն
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
041610850

Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։

Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։

With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.

Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում