
Ֆինանսիստ
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ/ ՇԵՆ շինանյութ արտադրող ընկերությունը փնտրում է ֆինանսիստ թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն
- Ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ կապված վիճակագրական հաշվետվությունների պատրաստում
- Հաշվապահական տվյալների մշակում
- Վերահսկողական գործառույթների իրականացում
- Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում
- Շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվության պատրաստում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության մասնագիտությամբ
- Ֆինանսական, հաշվապահական ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- MS Excel-ի խորացված իմացություն և կիրառական փորձ
- ՀԾ-Ձեռնարկություն հաշվապահական ծրագրի իմացություն
- Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Աշխատանքային կարգապահություն
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն:
Հավելյալ նշումներ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում, կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: