Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերլուծությունների բաժնի մասնագետ

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
05.07.2026

Նկարագրություն

Միացե՛ք ARGE Business-ի թիմին որպես Ֆինանսական վերլուծությունների բաժնի մասնագետ։

Մենք փնտրում ենք նպատակասլաց, վերլուծական մտածողությամբ և պատասխանատու մասնագետի, ով պատրաստ է իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը ներդնել ընկերության ֆինանսական արդյունավետության բարձրացման և բիզնեսի զարգացման գործում։

Պարտականություններ

  • Իրականացնել ծախսերի հաշվարկման, հաշվառման և ստուգման գործընթացներ,
  • Իրականացնել աջակցություն ապրանքների և հաճախորդների շահութաբերության գնահատման հարցում,
  • Իրականացնել ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթաց,
  • Իրականացնել հանդիպումների կազմակերպման աշխատանքներ,
  • Արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել և պահպանել

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձ ` 1-2 տարվա՝ որպես ֆինասական վերլուծաբան կամ ֆինանսական մասնագետ
  • ACCA որակավորման առկայությունը ցանկալի է,
  • MS Office փաթեթի լավ իմացություն (մասնավորապես՝ Excel և PowerPoint)
  • 1C 8․3 և ՀԾ ձեռնարկություն ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական ունակություն,
  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն վերցնելու և համադրելու ունակություն,
  • Ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Ազնվություն և պարտաճանաչություն,
  • Լարված իրավիճակում և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
  • Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն։

Մեր մասին՝

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն 2006թ․-ից հանդիսանում է Procter & Gamble ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում՝ ներկայացնելով միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ապրանքանիշեր։

Մենք առաջարկում ենք

Արտոնությունների փաթեթ

  1. Բժշկական ապահովագրություն
  2. Կորպորատիվ միջոցառումներ և թիմային ակտիվություններ
  3. Նվերներ տոների և կարևոր առիթների կապակցությամբ
  4. Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  5. Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություններ
  6. Կայուն և աջակցող աշխատանքային միջավայր


Աշխատանքային պայմաններ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00

Ընկերության մասին
address
Հասցե
47/1 Sharur Street, Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
+374 98 199542

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։

Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։

Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում