Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերլուծաբան/կոնտրագենտների հետ փոխադարձ հաշվարկների ստուգաճշտման մասնագետ

Սոֆթ Թրեյդ ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
17.10.2026

Նկարագրություն

«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ-ն փնտրում է Ֆինանսական վերլուծաբան/կոնտրագենտների հետ փոխադարձ հաշվարկների ստուգաճշտման մասնագետ։

  • Վայր՝ Աբովյան
  • Զբաղվածություն՝ Լրիվ դրույք

Աշխատանքային պարտականություններ

  • Կոնտրագենտների հետ փոխադարձ հաշվարկների պարբերական ստուգաճշտում և ակտերի կազմում
  • Հաշիվ-ապրանքագրերի, վճարումների և պայմանագրային տվյալների համադրում ու անհամապատասխանությունների բացահայտում
  • Բացահայտված տարբերությունների պատճառների վերլուծություն և դրանց կարգավորում համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մոնիթորինգ
  • Կոնտրագենտների հետ ընթացիկ հաղորդակցություն՝ հաշվարկային հարցերի շուրջ
  • Հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման դիրքում
  • Հաշվապահական ծրագրերի (1C կամ համարժեք) իմացություն
  • Excel-ի գերազանց տիրապետում
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, վերլուծական մտածողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն
  • Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Ինչ ենք առաջարկում

  • Մրցունակ աշխատավարձ՝ 300,000 դր
  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Ընկերական և կայուն աշխատանքային միջավայր

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ [էլ. հասցե] հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը։

Ընկերության մասին
address
Հասցե
2-րդ արդյունաբերական թաղամաս, 24 տարածք, ք․Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 93 767120

«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։

Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում