Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերլուծաբան

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
03.09.2026

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն ընդլայնում է իր ֆինանսական թիմը և հրավիրում է աշխատանքի ֆինանսական վերլուծաբանի, ով պատրաստ է իր մասնագիտական գիտելիքը ներդնել կայուն և զարգացող կազմակերպությունում։

Պարտականություններ

  • Ֆինանսական տվյալների հավաքագրում, վերլուծություն և ամփոփում,

  • Բյուջեների կազմում և կատարողականի մշտադիտարկում,

  • Եկամուտների, ծախսերի և շահութաբերության վերլուծություն,

  • Ֆինանսական ռիսկերի գնահատում և առաջարկությունների ներկայացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,

  • Համապատասխան աշխատանքային փորձ,

  • Excel-ի և ֆինանսական հաշվարկների գերազանց իմացություն,

  • Վերլուծական մտածողություն, ճշգրտություն և պատասխանատվություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-17:30, շաբաթ՝ 10:00-15:00 (հերթափոխով):

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում