Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերլուծաբան

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
29.11.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ֆինանսական վերլուծաբանի, ով կարևոր դեր կունենա ընկերության ֆինանսական արդյունավետության և որոշումների կայացման գործընթացի կատարելագործման համար։ Դրանով ապահովվելու է ամբողջ կազմակերպության կտրվածքով ֆինանսական պլանոավորման, վերլուծության և վերահսկողության իրականացումը՝ ապահովելով ճշգրիտ հաշվետվողականություն, հիմնավորված կանխատեսումներ և արդյունավետ ծախսերի կառավարում։

Հիմնական գործառույթները

  • Ղեկավարել ֆինանսական պլանավորման, բյուջետավորման և կանխատեսման գործընթացները,
  • Վերլուծել ֆինանսական արդյունքները, ցուցանիշները և շեղումները՝ ներկայացնելով գործնական առաջարկություններ,
  • Ղեկավարել և ուղղորդել ֆինանսական վերահսկման թիմին՝ ապահովելով ճշգրիտ և ժամանակին հաշվետվություն,
  • Մշակել և պահպանել հաշվետվություններ և ֆինանսական մոդելներ՝ ռազմավարական որոշումների կայացմանն աջակցելու համար,
  • Վերահսկել ծախսերի կառուցվածքը, շահութաբերությունը և դրամական հոսքերը՝ ապահովելով բիզնեսի աճը,
  • Ներկայացնել գործընթացների կատարելագործման և ներքին վերահսկողությունների ուժեղացման առաջարկություններ՝ բարձրացնելով արդյունավետությունը և համապատասխանությունը,
  • Համագործակցել տարբեր բաժինների հետ՝ գնահատելու բիզնես նախաձեռնությունները և ներդրումային հնարավորությունները։

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 4–5 տարվա փորձ ֆինանսական վերլուծության, վերահսկողության կամ նմանատիպ ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա փորձ թիմերի կառավարման և բազմաբաժնային նախագծերի համակարգման գործում,
  • Ուժեղ վերլուծական, թվային և խնդիրների լուծման հմտություններ,
  • Excel-ի, Power BI -ի և ֆինանսական մոդելավորման այլ գործիքների իմացություն,
  • Հաշվապահական ստանդարտների, ֆինանսական հաշվետվությունների և ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
  • Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • Սեփական մոտեցումները հիմնավոր ներկայացնելու կարողություններ։
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում