Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերլուծաբան

Կարաս

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
13.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Կարաս Գրուպ»–ը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական վերլուծաբանի։

Պարտականություններ

  • Ֆինանսական վերլուծությունների իրականացում
  • Ընդհանուր ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների կազմում
  • Ներքին կանխատեսումների և ֆինանսական հոսքերի մոդելավորման գործիքների մշակում և զարգացում
  • Բանուսային համակարգի հաշվարկման գործընթացի իրականացում
  • Տվյալների վերլուծություն
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հարակից ոլորտներում
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  • Ֆինանսական հաշվառման գործող ստանդարտների և ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
  • Մեծ տեղեկության հետ աշխատելու կարողություն և պատրաստակամություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
  • ՀԾ և Excel ծրագրերի լավ իմացություն (ոլորտային այլ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա,

Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Լենինգրադյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
091010866

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 16 մասնաճյուղ. 14 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց Ամերիկայի 2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում