Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերլուծաբան

«Միքս Փեինթս» ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 18.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը ֆինանսական վերլուծաբանի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:

Պարտականություններ

  • Ճշգրիտ ֆինանսական հաշվետվությունների պատրաստում ( եկամտի հաշվետվություն, ֆինանսական դրություն)
  • Հավաքել ընկերության ֆինանսական վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնել վերլուծություններ:
  • Իրականացնել ֆինանսական վերլուծություն, այդ թվում ֆինանսական գործակիցների, արժույթի դիրքի, իրացվելիության, տարատեսակ վարկավորման վերաբերյալ հաշվետվությունների, փաստացի և պլանային ցուցանիշների վերլուծություններ:
  • Կատարել եկամտի և ծախսերի պլանավորում:
  • Ֆինանսական հոսքերի զարգացման պլան:
  • Ֆինանսական ներհոսքի և արտահոսքի կանխատեսում:
  • Շահույթի նախագծում և կանխատեսում:
  • Բյուջեի պլանավորում և կանխատեսում:
  • Բյուջեի կառավարում, բյուջետային շեղումների վերլուծություններ և տարբեր ձևաչափերի պարբերական հաշվետվություններ:
  • Ֆինանսական որոշումներ կայացնելու հարցում խորհրդատվության տրամադրում:
  • Ներդրումային գործողությունների խորհրդատվություն:
  • Վարկային խորհրդատվություն:
  • Գնային նվազեցման քաղաքականության խորհրդատվություն:

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն:
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում:
  • Շփման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պրեզենտացիոն հմտություններ:
  • Ֆինանսական վիճակագրության կարողություն,հաշվապահական հաշվառման սկզբունքների հստակ պատկերացում:
  • Գերազանց համակարգչային ունակություններ:
  • Կառավարչական հաշվառման իմացություն:
  • Ռեգրեսիայի մոդելի և վերլուծության իմացություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ Վեցօրյա, կիրակի հանգիստ:

Աշխատանքային ժամերը՝ 09:00-ից 19:00-ն:

Աշխատավայրը՝ Շենգավիթ համայնք:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում