Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերահսկողության մասնագետ

«ՄեգաՖուդ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
28.06.2025

Նկարագրություն

Ֆինանսական վերահսկողության մասնագետը Մեգաֆուդ ընկերության Ֆինանսական բաժնի աշխատակից է, ով պատասխանատու է ընկերության ներքին գործընթացների պատշաճ իրականացման համար։

Պարտականություններ

  • Բացահայտել, գնահատել ռիսկերը և ներկայացնել ռիսկերի մեղմացմանն ու վերացմանն ուղղված համապատասխան առաջարկներ,
  • Պատրաստել և ներկայացնել զեկույցներ, որոնք արտացոլում են աուդիտի արդյունքներն ու փաստաթղթերի գործընթացը,
  • Դեբիտորական պարտքերի և պաշարների վերահսկողություն,
  • Իրականացնել Ընկերության ներքին կանոնակարգերի համապատասխանության ստուգումներ,
  • Իրականացնել յուրաքանչյուր ամսվա աշխատավարձերի հաշվարկների ստուգումներ,
  • Իրականացնել գնափոխությունների, զեղչերի և ակցիաների համապատասխանության ստուգումներ ծրագրում,
  • Կատարել Ընկերության ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների գույքագրումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • Վերլուծական մտածելակերպ,
  • Excel ծրագրի գերազանց իմացություն,
  • 1C ծրագրի իմացություն,
  • Տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն։
Ընկերության մասին
address
Հասցե
25/1 Arshakunyats Ave
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37411511110

«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում