Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական տնօրենի օգնական

«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
29.08.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ Ֆինանսական տնօրենի օգնական, ով կաջակցի ընկերության ֆինանսական գործընթացների սահուն ընթացքին, փաստաթղթաշրջանառությանը և հաշվետվությունների պատրաստմանը:

Պարտականություններ

  • Ֆինանսական գործընթացների փաստաթղթաշրջանառության վարում, ընթացիկ աշխատանքների համակարգում և օժանդակում,
  • Ընկերության նյութական ակտիվների մուտքերի և ելքերի, ինչպես նաև ծախսերի ու եկամուտների հաշվառում և վերահսկում,
  • Իրականացնել պատվերների մշակում,
  • Մեծածախ և մանրածախ վաճառքների ձևակերպում,
  • Հաշվարկների, տեղեկությունների և հաշվետվությունների կազմում ու ներկայացում ֆինանսական բաժնի ղեկավարին,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
  • 1C (8.3) և MS Office (մասնավորապես Excel) ծրագրերի վարժ տիրապետում,
  • Բարձր պատասխանատվության զգացում, ճշտապահություն, ազնվություն և ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու և աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա (շաբաթ օրերը՝ հերթափոխային սկզբունքով), 09։00-18։00
  • Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14

Մենք տրամադրում ենք՝

  • Համեղ և անվճար ընդմիջում
  • Ծառայողական մեքենա
  • Մասնագիտական աճի և կայուն աշխատանքային միջավայրի հնարավորություն
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում