Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական տնօրեն

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
29.06.2025

Նկարագրություն

«Շեն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից: Մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ և այլն:

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կստանձնի Ֆինանսական Տնօրենի կարևորագույն հաստիքը։

Պարտականություններ

  • Կազմակերպում է ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների շարժի կառավարումը,
  • Ղեկավարում և կորդինացնում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքները,
  • Վերահսկում է ճիշտ հաշվետվություններ կազմելու աշխատանքները,
  • Կազմակերպում է ձեռնարկության ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության անցկացման աշխատանքները,
  • Կազմում է ֆինանսական հոսքերի, վճարումների, տարեկան, եռամսյակային և այլ ֆինանսական հաշվետվությունները,
  • Որոշում է ձեռնարկության արտադրատնտեսական ֆինանսավորման աղբյուրները
  • Ապահովում է ֆինանսական միջոցների հոսքի հաշվառման վարում ֆինանսական հաշվառման և հաշվետվույունների ստանդարտներին համապատասխան,
  • Կազմակերպում է ձեռնարկության բիզնես պլանի զարգացման աշխատանքները
  • Ապահովում է հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնում է ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտում,
  • Նվազագույնը 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև հարակից օրենսդրական ակտերի գերազանց իմացություն,
  • Ղեկավարման գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից - ուրբաթ՝ 9:00 - 17:30, շաբաթ՝ 10:00- 15:00 /հերթապահություն/։

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում