Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական տնօրեն

AREX Co

Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ` 03.07.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

AREX Co կազմակերպությունը փնտրում է փորձառու Ֆինանսական տնօրեն՝ կազմակերպության ֆինանսական ռազմավարությունը պլանավորելու և արդյունավետ ռիսկերի կառավարում իրականացնելու համար։

Ֆինանսական վերահսկողության և կայուն աճի հասնելու համար ֆինանսական տնօրենը պետք է լավ տիրապետի ֆինանսական կառավարման բոլոր ասպեկտներին՝ սկսած պարզ հաշվապահությունից մինչև լայն ներդրումային և բանկային գործառնությունները: Եվ, իհարկե, իդեալական թեկնածուն պետք է լինի գերազանց առաջնորդ:

Պարտականություններ

  • Կատարել ընկերության ֆինանսական պլանավորումը,

  • Իրականացնել ռիսկերի կառավարում` վերլուծելով կազմակերպության պարտավորություններն ու ներդրումները,

  • Համոզվել, որ դրամական միջոցների հոսքերը համապատասխանում են կազմակերպության գործունեությանը,

  • Ղեկավարել ֆինանսական թիմը,

  • Վերահսկել հարաբերությունները ընկերության գործընկերների հետ,

  • Պատրաստել ընթացիկ և կանխատեսման ստույգ հաշվետվություններ,

  • Արդյունավետ կազմակերպել և վերահսկել ընկերության բիզնես գործընթացները,

  • Պլանավորել, վերլուծել և բարելավել ընկերության ֆինանսական և բիզնես ցուցանիշները,

  • Ապահովել ընկերության ներքին քաղաքականության՝ օրենքին համապատասխանությունը,

  • Մասնակցել հիմնական որոշումների կայացման գործընթացներում՝ որպես գործադիր կառավարման թիմի անդամ,

  • Պահպանել բաց հաղորդակցային հարաբերություններ ղեկավար թիմի բոլոր անդամների հետ,

  • Կառավարել հաշվապահական, իրավական, հարկային, վերլուծական և դրամական գործառույթները,

  • Կառավարել ցանկացած երրորդ կողմ, որին փոխանցվել են հաշվապահական կամ ֆինանսական գործառույթները,

  • Վերահսկել ընկերության ներսում գործարքների մշակման համակարգերը,

  • Վերահսկել աշխատակիցների benefit-ային համակարգերը՝ հատուկ շեշտադրելով benefit-ների փաթեթի ծախսարդյունավետությունը,

  • Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ և ներկայացել տնօրինությանը։

Պահանջներ

  • Մագիստրոսի աստիճան ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,

  • Ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ՝ որպես Ֆինանսական տնօրեն,

  • Կորպորատիվ ֆինանսական իրավունքի և ռիսկերի կառավարման պրակտիկայի գերազանց իմացություն,

  • Իրավական, աուդիտի, բիզնես պլանավորման, ռեսուրսների զարգացման և ռազմավարական գնահատման փորձ,

  • Տվյալների վերլուծության և կանխատեսման մեթոդների գերազանց իմացություն,

  • MS Office և ֆինանսական անհրաժեշտ ծրագրերի գերազանց տիրապետում (1C-ի իմացությունը կդիտվի առավելություն),

  • Խնդիրների ստրատեգիկ լուծման կարողություն,

  • Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ,

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ:

Հավելյալ նշումներ

Դուք հնարավորություն կունենաք

• միանալ կազմակերպության զարգացման և ընդլայնման կարևոր փուլում,

• աշխատել բազմապրոֆիլ ընկերությունում,

• լինել համակարգված աշխատանքային պրոցեսի մասնակից/ կերտող,

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում