Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական կրտսեր վերլուծաբան ( պլանավորման գծով)

SPS Cigaronne LLC

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
06.08.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պլանավորման և վերլուծությունների փորձառու, ինչպես նաև՝ պատասխանատու մենեջերի, ով կմիանա մեր թիմին, կիրականացնի 1С (ERP 8.3) ծրագրի ամբողջական և արդյունավետ վերահսկողություն, կապահովի ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ պատրաստում։

Պարտականություններ

  • 1С (ERP 8.3) ծրագրի վերահսկողության իրականացում,
  • ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • ֆինանսական տվյալների ճշգրտության և ամբողջականության ապահովում,
  • հաշվապահական փաստաթղթերի և տվյալների ստուգում ու համակարգում,
  • համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • ՀԾ հաշվապահական ծրագրի լավ իմացություն,
  • MS Excel ծրագրի լավ իմացություն,
  • 1С (ERP 8.3) ծրագրի հետ աշխատելու և դրա ամբողջական վերահսկողության ունակություն,
  • ֆինանսական հաշվետվությունների կազմման հմտություն,
  • վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Աշոտ Հովհաննիսյան 24
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
37455601115

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:

Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:

2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։

Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports and yoga zone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում