Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական հաշվառման գծով մասնագետ

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
08.12.2025

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական հաշվառման գծով մասնագետի ով պատասխանատու է լինելու 1C համակարգում Տեղեկատուների մուտքագրման, տվյալների թարմացման, արտադրության հաշվառման, պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի, ինչպես նաև ՀՄ-ների ձևակերպման համար։

Պարտականություններ

  • 1C Տեղեկատուների մուտքագրում (ապրանքային խմբեր, ծախսային հոդվածներ),
  • Ապրանքային քարտի տվյալների թարմացում 1C համակարգում,
  • Պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի ձևակերպում,
  • Ֆիզիկական գույքագրման հաշվառման համապատասխանեցում,
  • Ծառայությունների գծով կատարողական ակտերի ձևակերպումներ,
  • Գնացուցակների թարմացում,
  • ՀՄ-ների ձևակերպում,
  • Արտադրության հաշվառում։

Պահանջներ

  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • 1C ծրագրի խորացված իմացություն (8.3 տարբերակ),
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Հաշվապահական հաշվառում (միջին իմացություն),
  • ՀՀ Հարկային օրենսդրություն (միջին իմացություն),
  • Հայերենի և ռուսերենի իմացություն:

Հավելյալ նշումներ

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում