Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական բաժնի օգնական

Sovrano

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
07.02.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սովռանո ընկերությունը հրավիրում է սկսնակ մասնագետների՝ Ֆինանսական բաժնի օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքների օժանդակում
  • Ֆինանսական բաժնի փաստաթղթավորման և գործավարության ապահովում
  • ՀԾ-ով բանկային քաղվածքների ձևակերպում
  • Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում ՀԾ
  • Կրեդիտորական պարտքերի վերահսկում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտական կամ մաթեմատիկական)
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office-ի, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն)
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմային աշխատանքը կազմակերպելու ունակություններ
  • Սեղմ ժամկետներում աշխատելու, կազմակերպելու և որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

5-օրյա աշխատանքային շաբաթ:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում