Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական բաժնի մասնագետ

Sovrano

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
07.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Սովռանո" Ընկերությունը շտապ փնտրում է Ֆինանսական բաժնի մասնագետի

Պարտականություններ

  • Ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքների օժանդակում
  • Ֆինանսական բաժնի փաստաթղթավորման և գործավարության ապահովում
  • ՀԾ հաշվապահական ծրագրով բանկային քաղվածքների ձևակերպում
  • Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում
  • ՀԾ Կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերահսկում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսական կամ հարակից ոլորտներում
  • Ֆինանսական, հաշվապահական ոլորտում 1-2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Excel ծրագրի գերազանց իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի և 1C-ի իմացություն
  • Մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու փորձ,
  • Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություններ,
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Art Lunch ճաշարանի զեղչի քարտ,
  • Թեյի և սուրճի հյուրասիրություն,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Ծառայողական տրանսպորտ։
Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում