Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական բաժնի կրտսեր աշխատակից

Carrefour Armenia

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 01.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Քարֆուր ընկերությունը հրավիրում է աշխատանքի, ֆինանսական բաժնի կրտսեր աշխատակցի գրասենյակում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Հաշիվ-ապրանքագրերի կազմում, ֆինանսական պարտավորությունների կատարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ստուգում, մատակարարների հետ կապի հաստատում, հնարավոր անճշտությունները վերացնելու նպատակով,
  • Կրեդիտորական պարտքերի մարում,
  • Համապատասխան աշխատանքային ֆայլերի լրացում և կազմում,
  • Հաշվապահական այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտակ կրթություն (ֆինանսներ, տնտեսագիտություն, հաշվապահություն),
  • Համանման աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MC Office փաթեթի իմացություն,
  • 1C ծրագրի իմացությունը ցանկալի է:

Հավելյալ նշումներ

  • Սովորելու ձգտում,
  • Արագաշարժություն,
  • Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օրյա գրաֆիկ՝ 09։00-18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում