
Ֆինանսական բաժնի կրտսեր աշխատակից
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր ընկերության ֆինանսական բաժինը ընդլայնվում է: Փնտրում ենք մոտիվացված, աշխատելու և սովորելու ձգտում ունեցող թիմակիցների:
Պարտականություններ
- Հաշիվ-ապրանքագրերի կազմում, ֆինանսական պարտավորությունների կատարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ստուգում, մատակարարների հետ կապի հաստատում՝ հնարավոր անճշտությունները վերացնելու նպատակով,
- Կրեդիտորական պարտքերի մարում,
- Համապատասխան աշխատանքային ֆայլերի լրացում և կազմում,
- Հաշվապահական այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ֆինանսներ, տնտեսագիտություն, հաշվապահություն)
- Համանման աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերենի գերացանզ, անգլերենի միջին մակարդակի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային գրագիտություն՝ MS փաթեթի իմացություն
- Սովորելու ձգտում
- Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն
- Բարեվարքություն, դրական տրամադրվածություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը: Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան գրասենյակ
5օրյա գրաֆիկ, 09.00-18.00
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: