
Ֆինանսական բաժնի հաշվետար-օպերատոր
Bella Casa
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է Ֆինանսական բաժնի հաշվետար-օպերատորի:
Պարտականություններ
- Պատվերների մշակում
- Հարկային հաշիվների, հաշիվ- ապրանքագրերի դուրսգրում
- Վաճառքների ձևակերպում՝ մեծածախ և մանրածախ
- Ապրանքների տեղափոխությունների, ներքին շարժի և մուտքերի վարում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում
- Ֆինանսական գործընթացների փաստաթղթաշրջանառության վարում և ընթացիկ աշխատանքների օժանդակում
- Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն
- 1C 8.3 ERP, 1C 7.7 ծրագրերի պարտադիր իմացություն
- MS Office–ի, մասնավորապես` Excel-ի իմացություն
- Աշխատանքային փորձը 1տարի +
- Հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ակտիվ, աշխույժ, արագ կողմնորոշվող
- Թիմում աշխատելու ընդունակություն
- Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
- Հավասարակշռվածություն և կարգապահություն
- Հավելյալ նշումներ
Աշխատանքը՝ 6-օրյա է
շաբաթ օրը՝ հերթափոխի սկզբունքով:
Տրամադրվում է ծառայողական մեքենա և համեղ ընդմիջում:
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00:
Ընկերության կողմից տրամադրվում է՝
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։