Ֆինանսական բաժնի աշխատակից
«Սիս Նատուրալ» ՓԲԸ
Նկարագրություն
<<Սիս Նատուրալ>> ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված վաճառքների վերլուծաբան՝ միանալու մեր թիմին:
Պարտականություններ
- Վաճառքների տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում,
- Վաճառքների գործընթացների և շուկայի միտումների մշտադիտարկում,
- Վերլուծությունների հիման վրա առաջարկների և լուծումների ներկայացում վաճառքների թիմին,
- Վաճառքների պլանավորման աջակցություն՝ հիմնված պատմական տվյալների և կանխատեսումների վրա,
- Հաճախորդների պահանջարկի և շուկայի ակտիվության ուսումնասիրություն
- Վերահսկել թիմի (շուկայի զարգացման պատասխանատուների) աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը,
- Գնահատել և վերահսկել շուկայի զարգացման պատասխանատուների տարածքների վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը,
- Դեբիտորական պարտքերի վերահսկում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, մարքեթինգ, բիզնես վերլուծություն կամ հարակից ոլորտներում),
- 1C ERP և MS Excel-ի գիտելիքներ,
- Տվյալների հետ աշխատելու և բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Հարմարավետ աշխատանքային միջավայր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00։
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: