Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական բաժնի աշխատակից

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
23.07.2025

Նկարագրություն

Աջակցել ընկերության ֆինանսական և հաշվապահական գործընթացների կազմակերպմանը՝ ապահովելով ճշգրիտ ֆինանսական վերլուծություն, փաստաթղթավորման վերահսկում և հաշվետվությունների պատրաստում՝ համաձայն ՀՀ օրենսդրության և ներքին կարգերի։

Հիմնական պարտականությունները

  • Կազմակերպության ֆինանսական տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում (դրամային և արտարժութային գործառնությունների հաշվառում),
  • Օրենսդրության պահանջներին համապատասխան՝ առաջնային փաստաթղթերի ստուգում և ձևակերպում,
  • Ֆինանսական ցուցանիշների մշտադիտարկում՝ եկամուտներ, ծախսեր, շահույթ/վնաս,
  • Ֆինանսական կանխատեսումների կազմում և բյուջետավորման գործընթացում մասնակցություն,
  • Ներքին վերահսկողության համակարգում մասնակցություն՝ ռիսկերի հայտնաբերում և նվազեցում,
  • Կոնտակտ ֆինանսական կառույցների հետ (բանկեր, հարկային տեսչություն, աուդիտորական ընկերություններ):

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • ՀՀ հարկային օրենսգրքի իմացություն,
  • 1C, ERP համակարգի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում և գաղտնիության պահպանում,
  • Տրամաբանական մտածողություն, նախաձեռնողականություն:

Առավելություններ

  • ՀՀ հաշվապահների ասոցիացիայի անդամակցություն կամ սերտիֆիկացում՝ ցանկալի,
  • Բյուջետավորման և կանխատեսումների փորձ՝ առավելություն է:
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում