Ֆինանսահաշվարկային բաժնի մենեջեր
ԱԼ ԲՈՐԱ ՍՊԸ
Նկարագրություն
ԱԼ ԲՈՐԱ ՍՊԸ-ն փնտրում է ֆինանսահաշվարկային բաժնի մենեջեր: Կդիտարկվեն նաև նորավարտ ուսանողները: Կլինի 1-2 ամիս տևողությամբ վճարվող փորձաշրջան նշված մինիմալ աշխատավարձով, հիմնական աշխատանքի ընդունվելիս կլինի արդեն նշված մաքսիմալ աշխատավարձը: Ընկերությունը զբաղվում է ապրանքների ներմուծում/արտահանումով, մեծածախ վաճառքով և արտադրությամբ:
Պարտականություններ
- Ֆինանսական տնօրենի վերահսկողության ներքո ֆինանսական դատայի վերլուծություն,
- Ծախսերի վերլուծություն,
- Ընկերության դրամական միջոցների շարժի վերահսկում,
- Ամենօրյա բանկային վճարումների կատարում,
- Գույքագրման և ծախսերի վերահսկման գործընթացներին աջակցում,
- Ծրագրային տվյալների ներմուծում և մշակում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտներում,
- Հայերեն, Ռուսերենի և Անգլերենի իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ MS Office-ի փաթեթ,
- Անալիտիկ մտածողություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սովորելու ցանկություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- E-invoicing ծրագրի իմացությունը ողջունելի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը 5-օրյա՝ երկուշաբթի-ուրբաթ ժ. 09:00-17:30 :
Գրասենյակի հասցեն՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 73/1, ՄԱԿԿՈՆԻ բիզնես կենտրոն, 6-րդ հարկ:
Աշխատատեղի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել յուրաքանչյուր աշխատանքային օր ժ. 10:00-17:00 :
ԱԼ ԲՈՐԱ ՍՊԸ-ն զբաղվում է ապրանքների ներմուծում/արտահանումով, մեծածախ վաճառքով և արտադրությամբ: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ.-ին: