Financial Specialist (Mid Level)
Free Style Group
Նկարագրություն
Ֆինանսական մասնագետի աշխատանքը ներառում է կազմակերպության հիմնական ֆինանսական գործառույթների կառավարումը։ Ձեր դերը կլինի ապահովել արդյունավետ ռեսուրսների բաշխում և ֆինանսական վերահսկողություն, մշակել և կիրառել կանխիկ հոսքերի օպտիմալացման ռազմավարություններ, իրականացնել շահութաբերության մանրամասն վերլուծություններ, կատարել քայլեր ֆինանսական ցուցանիշները բարելավելու համար, մշակել զարգացման ծրագրեր՝ համահունչ կազմակերպության նպատակներին, վերլուծել եկամուտներն ու ծախսերը և մշակել աշխատավարձի մոդելներ՝ օպերացիոն արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Պարտականություններ
- Ֆինանսական կառավարման իրականացում․ իրականացնել ֆինանսական կառավարման գործելակերպեր՝ ապահովելու համար արդյունավետ ռեսուրսների բաշխում և վերահսկողություն,
- Կանխիկ հոսքերի պլանավորում և կառավարում․ մշակել և ղեկավարել կանխիկ հոսքերի պլաններ՝ օպտիմալացնելու լիկվիդայնությունը և ապահովելու ֆինանսական կայունությունը,
- Շահութաբերության վերլուծություն․ վերլուծել կազմակերպության և դրա ստորաբաժանումների շահութաբերությունը, բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները և իրականացնել համապատասխան գործողություններ,
- Ֆինանսական ցուցանիշների բարելավում․ իրականացնել քայլեր՝ ուղղված կազմակերպության ֆինանսական ցուցանիշների բարելավմանը, ինչպիսիք են՝ եկամուտների աճը, ծախսերի օպտիմալացումը և շահութաբերության բարձրացումը,
- Պլանավորում․ մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրեր՝ համահունչ կազմակերպության նպատակներին և ֆինանսական ռազմավարությանը,
- Եկամուտների և ծախսերի վերլուծություն․ վերլուծել եկամուտներն ու ծախսերը՝ մենեջմենթին տրամադրելով օգտակար տեղեկատվություն արդյունավետ որոշումների կայացման և ռեսուրսների բաշխման համար,
- Աշխատավարձի մոդելների մշակում․ մշակել աշխատավարձի համակարգեր՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ համահունչ կազմակերպության նպատակներին։
Պահանջներ
- Բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
- Տիրապետում MS Office ծրագրերին, ցանկալի է նաև AS Accounting,
- Ֆինանսական վերլուծության հմտություններ՝ ճշգրիտ ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու կարողությամբ,
- Բյուջետավորման և ֆինանսական պլանավորման փորձ,
- Վերլուծական մտածողություն և գերազանց կազմակերպչական հմտություններ,
- Արդյունավետ հաղորդակցման, խնդիրների լուծման և բանակցությունների ունակություններ,
- Աշխատելու կարողություն թիմում և բազմաբնույթ առաջադրանքներ արդյունավետ ղեկավարելու ունակություն։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: