Export manager
Ալեքս Տեքստիլ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող Export Manager, ով կզբաղվի ընկերության արտահանման ուղղության զարգացմամբ, միջազգային շուկաների ընդլայնմամբ և արտասահմանյան գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության ձևավորմամբ։
Թեկնածուն ցանկալի է ունենա տեքստիլի, հագուստի կամ նորաձևության ոլորտում միջազգային վաճառքի և արտահանման փորձ, զարգացած բանակցային հմտություններ և նոր շուկաներ բացահայտելու ու զարգացնելու կարողություն։
Պարտականություններ
- Ընկերության արտահանման ռազմավարության մշակմանը և իրականացմանը մասնակցություն
- Նոր միջազգային շուկաների ուսումնասիրություն և զարգացման հնարավորությունների բացահայտում
- Նոր գործընկերների, դիստրիբյուտորների, ներմուծողների և վաճառքի ցանցերի որոնում և ներգրավում
- Արտասահմանյան գործընկերների հետ գործնական հարաբերությունների ձևավորում և զարգացում
- Գործընկերների հետ բանակցությունների վարում, առևտրային առաջարկների և պայմանագրային պայմանների քննարկում
- Արտահանման վաճառքների պլանավորում և վաճառքի ծավալների աճի ապահովում
- Տեքստիլ և նորաձևության արտադրանքի միջազգային շուկաների պահանջարկի ուսումնասիրություն
- Տեքստիլ արտադրանքի տեսականու, որակի, գնային դիրքավորման և շուկայական մրցունակության վերլուծություն
- Նոր պրոդուկտների ներկայացում միջազգային գործընկերներին և դրանց շուկա ներմուծման գործընթացի աջակցում
- Գործընկերների պատվերների, պայմանավորվածությունների և համագործակցության գործընթացների համակարգում
- Միջազգային շուկաների, մրցակիցների և տեքստիլ/նորաձևության ոլորտի միտումների ուսումնասիրություն
- Արտահանման գործընթացների հետ կապված փաստաթղթաշրջանառության և լոգիստիկ գործընթացների համակարգում
- Համագործակցություն լոգիստիկայի, ֆինանսների, մարքեթինգի, արտադրության և վաճառքի բաժինների հետ
- Արտահանման վաճառքների և շուկաների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում
- Մասնակցություն միջազգային տեքստիլ և նորաձևության ցուցահանդեսների, B2B հանդիպումների և ոլորտային միջոցառումների
- Ընկերության արտադրանքի և բրենդի ներկայացում միջազգային գործընկերներին
- Գործող գործընկերների հետ հարաբերությունների պահպանում և համագործակցության ծավալների ընդլայնում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ առևտրի, բիզնեսի, մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Export Management, International Sales, Business Development կամ հարակից ոլորտում
- Տեքստիլի, հագուստի, նորաձևության կամ հարակից արտադրական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Տեքստիլ ոլորտի միջազգային շուկաների և վաճառքի առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում
- Արտահանման և միջազգային վաճառքի գործընթացների լավ իմացություն
- Միջազգային գործընկերների, դիստրիբյուտորների և B2B հաճախորդների հետ աշխատանքի փորձ
- Բանակցությունների վարման և երկարաժամկետ գործարար հարաբերությունների զարգացման հմտություններ
- Նոր շուկաների ուսումնասիրության և զարգացման փորձ
- Առևտրային առաջարկների, պայմանագրերի և գործարար նամակագրության հետ աշխատելու հմտություն
- Արտահանման փաստաթղթաշրջանառության և լոգիստիկ գործընթացների ընդհանուր իմացություն
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն
- Բարձր կազմակերպվածություն և միաժամանակ մի քանի գործընթացներ կառավարելու կարողություն
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արդյունքներին միտված մոտեցում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Գործուղումների և միջազգային ցուցահանդեսներին/միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: