
Event Manager / Միջոցառումների Կազմակերպիչ (կես դրույք)
HoReCa Holding LLC
Event Manager / Միջոցառումների Կազմակերպիչ
📍 Վայրը՝ Երևան / տեղաշարժով՝ Հայաստանի տարածքում
🕘 Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք
📅 Պայմանագիր՝ երկարաժամկետ
💼 Ընկերություն՝ HoReCa Holding
💵 ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ըստ փորձի և արդյունքների
🌐 Մեր կայքը՝ www.restofest.org
📌 ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
HoReCa Holding ընկերությունը հրավիրում է թիմին միանալու փորձառու և մոտիվացված Event Manager-ի, ով կմասնակցի մեր միջոցառումների պլանավորման և իրականացման ամբողջ գործընթացին՝ ներառյալ ռեստորանային փառատոնները, ցուցահանդեսները և գաստրո-նախագծերը:
✅ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
Միջոցառումների պլանավորում՝ գաղափարից մինչև վերջնական իրականացում
-
Գործընկերների, մատակարարների, արտիստների և թիմերի համակարգում
-
Տեղանքի կազմակերպում, բյուջեի կազմում և վերահսկում
-
Աշխատանքի համակարգում թիմի անդամների հետ (PR, տեխնիկական, վաճառքի, HR)
-
Տվյալների ամփոփում, հաշվետվությունների պատրաստում
-
Մասնակցություն միջոցառումների նախապատրաստական և տեղում իրականացվող աշխատանքներին
🧩 ՊԱՀԱՆՋՆԵՐ
-
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ event-կազմակերպման ոլորտում
-
Բարձր մակարդակի կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
-
Պատրաստակամություն աշխատել արտաօֆիսային և ակտիվ միջավայրում
-
Տիրապետում հայերենին, ցանկալի է նաև ռուսերեն և/կամ անգլերեն
-
Տրանսպորտային շարժունակություն՝ ըստ անհրաժեշտության
🌟 ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՄԱՐՎԻ
-
Փառատոնային և խոշոր բացօթյա միջոցառումների փորձ
-
Սեփական պորտֆոլիո՝ միջոցառումների կամ նախագծերի մասնակցությամբ
-
Event software-ների իմացություն (Trello, Notion, Bizzabo, Canva և այլն)
🎯 Միացե՛ք մեզ — սա Ձեր հնարավորությունն է աշխատել բարձր վարձատրվող և հեղինակավոր միջոցառումների թիմում, որտեղ ամեն նախագիծ առանձնանում է մասշտաբով ու որակով։
«ՀՈՌԵԿԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն ստեղծում միասնական գործնական հարթակ,
որոնցում արդյունավետ կերպով կարող են ներկայացվել նոր ապրանքներ,
նյութեր, սարքավորումներ և հյուրանոցառեստորանային ծառայություններ: