
Երթակարգավար (ներքին լոգիստիկա)
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Effect Group (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու երթակարգավարի, ով պատասխանատու կլինի պատրաստի արտադրանքի առաքումների հստակ և արդյունավետ կազմակերպման համար:
Պարտականություններ
- Պատրաստի արտադրանքի առաքումների կազմակերպում,
- Վարորդ-առաքիչների հետ արդյունավետ համագործակցություն և երթերի հերթականության պլանավորում,
- Լոգիստիկայի գործընթացների վերահսկում՝ արտադրանքի հասցեում ժամանակին առաքումը ապահովելու համար,
- Պլանավորում և վերահսկողություն՝ առաքումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
- Մատակարարների և այլ համագործակցող բաժինների հետ մշտական կապի պահպանում,
- Աշխատանքային ընթացքի և մատակարարման ամբողջականության վերահսկում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Լոգիստիկայի ոլորտում աշխատելու փորձ,
- Գերազանց կազմակերպչական ունակություններ,
- Համակարգչային հմտություններ (MS Office),
- Թիմում աշխատելու ունակություն,
- Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: