Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Երթակարգավար (դիսպետչեր)

ASEDL LLC

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
29.10.2026

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ի տրանսպորտի բաժնի թիմին միանալու ենք հրավիրում երթակարգավարի, ով իրականացնելու է երթուղիների պլանավորում, երթուղաթերթիկների տրամադրում վարորդների, երթերի վերահսկողություն:

Պարտականություններ

  • Իրականացնում է վարորդների երթուղիների կազմակերպումն ըստ տարբեր ստորաբաժանումներից ապրանքների առաքման համար ներկայացված հայտերի,
  • Կազմակերպում է առաքման գործընթացները,
  • Վերահսկում է վարորդների տեղաշարժը համապատախան ծրագրով,
  • Մուտքագրում է երթուղիների և վառելիքի վերաբերյալ տվյալները համապատասխան ծրագիր,
  • Կազմակերպում և վերահսկում է վառելիքի տրամադրման գործընթացը,
  • Կազմակերպում է կապալառուների ապրանքների տեղափոխումը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • MS Office-ի իմացություն,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Պլանավորման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ:

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով, գտնվում ենք Նոր Նորքի 5-րդ զանգվածում:

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում