Եռակցող-զոդող
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, տեխնիկապես պատրաստված և մանրուքների նկատմամբ ուշադիր Եռակցող-զոդողի, ով կմիանա մեր թիմին և կապահովի աշխատանքների որակյալ, ճշգրիտ և անվտանգ իրականացումը։
Պարտականություններ
- Մետաղական դետալների, կոնստրուկցիաների և այլ տարրերի եռակցման և զոդման աշխատանքների իրականացում
- Եռակցման և զոդման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական պահանջներին և սահմանված ստանդարտներին համապատասխան
- Աշխատանքային գծագրերի և տեխնիկական առաջադրանքների ընթերցում և ճիշտ կիրառում
- Եռակցվող մակերեսների և դետալների նախապատրաստում
- Կատարված աշխատանքների որակի և ամրության վերահսկում
- Եռակցման սարքավորումների, գործիքների և պարագաների ճիշտ և անվտանգ օգտագործում
- Աշխատանքային տարածքի պատշաճ կազմակերպում և պահպանություն
- Անվտանգության կանոնների և աշխատանքի պաշտպանության պահանջների խստիվ պահպանում
- Սարքավորումների կամ նյութերի հետ կապված խնդիրների ժամանակին ներկայացում պատասխանատու անձին
- Այլ հարակից տեխնիկական աշխատանքների իրականացում՝ ըստ անհրաժեշտության
Պահանջներ
- Եռակցողի/զոդողի աշխատանքային փորձը պարտադիր է
- Եռակցման և զոդման տեխնոլոգիաների վերաբերյալ գործնական գիտելիքներ
- Տեխնիկական մտածողություն և աշխատանքային գործընթացները ճիշտ ընկալելու կարողություն
- Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ճշգրիտ և որակյալ աշխատանքի ապահովման ունակություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
- Ֆիզիկական աշխատանք իրականացնելու պատրաստակամություն
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն
- Զոդողի համապատասխան որակավորման կարգի առկայություն։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։