Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Արմավիր
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Բանվորական, Սանիտարական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
26.08.2026

Նկարագրություն

Եթե ունեք եռակցման աշխատանքների փորձ, պատասխանատու եք, ուշադիր եք աշխատանքի նկատմամբ և պատրաստ եք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։

Պարտականություններ

  • Լազերային եռակցման սարքերով եռակցման աշխատանքների իրականացում,
  • Մետաղական կոնստրուկցիաների և դետալների որակյալ եռակցում,
  • Եռակցման սարքավորումների ճիշտ և անվտանգ շահագործում,
  • Աշխատավայրում անվտանգության կանոնների և կարգապահության պահպանում,
  • Անհրաժեշտության դեպքում այլ տեսակի եռակցման սարքերով աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Մասնագիտական հմտությունների առկայությունը պարտադիր է,
  • Լազերային եռակցման սարքերով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Տարբեր տեսակի եռակցման սարքերով աշխատելու ունակությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և թիմում աշխատելու ունակություն։

Պայմաններ

  • 3 ամիս փորձաշրջան, որից 1 ամիսը՝ վճարվող ուսուցում,
  • Ընդունելությունը՝ հարցազրույցով և մասնագիտական ունակությունների գործնական ստուգումով։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
091980902

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։

Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։

Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։

Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում