Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Եռակցման տեխնիկ

Ucom

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Ինժեներական
Վերջնաժամկետ`
23.07.2026

Նկարագրություն

Ucom-ը փնտրում է եռակցման տեխնիկի։

Աշխատանքի պարտականություններ

  • Իրականացնել օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման, պահպանման և վերանորոգման աշխատանքներ,
  • Կատարել օպտիկամանրաթելային եռակցման աշխատանքներ, ներառյալ եռակցում, միակցիչների տեղադրում,
  • Կատարել օպտիկամանրաթելային միացումների սովորական թեստեր, ներառյալ միացման կորստի չափում, OTDR թեստ և տեսողական ստուգում,
  • Բացահայտել ցանկացած թերի կամ անորակ զոդում կամ միացում,
  • Իրականացնել օգտագործված նյութերի ճշգրիտ հաշվետվություն։

Պահանջվող որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Ցանկալի է աշխատանքային փորձ ցանցերի մոնտաժման ոլորտում,
  • Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն,
  • Բարձրության վրա աշխատելու կարողություն (մինչև 9մ),
  • Պարտաճանաչ և պատասխանատու մոտեցում։
Ընկերության մասին
address
Հասցե
Manandyan 33/8
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում