Ընտանեկան վարորդ
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
Փնտրում ենք վստահելի և պատասխանատու ընտանեկան վարորդ։
Պարտականություններ
- Փոխադրել մարդկանց, նյութեր կամ սարքավորումներ,
- Ապահովել ժամանակին և անվտանգ փոխադրում՝ համաձայն ժամանակացույցի,
- Ապահովել փոխադրամիջոցի սարքին տեխնիկական վիճակն ու մաքրությունը,
- Հետևել ճանապարհային կանոններին:
Պահանջներ
- Վավեր վարորդական վկայականի առկայություն,
- Վարորդական փորձի առկայություն,
- Տեղական ճանապարհների և ճանապարհային անվտանգության կանոնների իմացություն,
- Ավտոմեքենան տրամադրվելու է։
- Վստահելի, պարտաճանաչ, մանրուքների հանդեպ ուշադիր
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ։
- Ամռանը՝ 09:00 – 20:00,
- Սեպտեմբերից՝ 08:00 – 20:30։
- Աշխատանքին կարող եք դիմել՝ ուղարկելով անձնական նամակ, կամ զանգահարել՝ 095646488
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։