
Ընտանեկան վարորդ
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ
Նկարագրություն
Պահանջվում է ընտանեկան վարորդ:
Պարտականություններ
- Գործատուն մեքենան տրամադրում է,
- Աշխատանքը գրանցված է,
- 3-ամսյա փորձաշրջանից հետո գործում է բժշկական ապահովագրություն:
Պահանջներ
- Վարորդի աշխատանքային փորձ և վարորդական իրավունքի առկայություն,
- Տարիք` 25-50 տարեկան,
- Գրագետ խոսք և շփման կուլտուրա,
- Ազնիվ և պարտաճանաչ:
Հավելյալ նշումներ
6-օրյա ճկուն աշխատանքային գրաֆիկ:
Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։
Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։
2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։
Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։
Մեր կազմը
Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։