Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ենթակայանի էլեկտրական գծագրող

ԷկոՎիլ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
10.12.2025

Մեր Մասին

ԷկոՎիլը, ՀՀ-ում բացված վերականգնվող էներգետիկայի առաջին ընկերություններից մեկը, արդեն իսկ համարվում է ոլորտի առաջատարներից։ Տարիների ընթացքում կուտակելով մեծ փորձ ՝ մենք վստահորեն շարունակում ենք առաջնորդվել անդադար ինքնակատարելագործման և թիմային զարգացման ռազմավարությամբ։ Անընդհատ աճելով և ընդլայնելով գործունեության մեր տիրույթը մոլորակի տարբեր անկյուններում՝ մենք նպատակ ունենք տարածել վերականգնվող էներգետիկայի տենդենցը, որը կնպաստի ապագայում մեր մոլորակի առավել կայուն և անվտանգ միջավայրի ձևավորմանը։

Պարտականություններ

  • Կատարել ենթակայանների էլեկտրական նախագծում և հաշվարկներ,
  • Մշակել էլեկտրական սխեմաներ, տեխնիկական նկարներ և փաստաթղթեր,
  • Ընտրել սարքավորումներ և նյութեր՝ ելնելով նախագծի պահանջներից,
  • Ստուգել նախագծերի համապատասխանությունը գործող նորմերին և անվտանգության պահանջներին,
  • Համագործակցել շինարարների և ինժեներական բաժնի հետ,
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն նախագծի իրականացման փուլում,
  • Մասնակցել տեխնիկական քննարկումների և հաստատումների գործընթացին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն էլեկտրատեխնիկական կամ հարակից ոլորտում,
  • Աշխատանքային փորձ էլեկտրական նախագծման մեջ (նախընտրելի՝ ենթակայանների նախագծում),
  • Տեխնիկական ծրագրերի (AutoCAD, Revit, Eplan կամ համանման) իմացություն,
  • Էլեկտրատեխնիկական հաշվարկների և չափանիշների իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն։
  • Պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն։

ԷկոՎիլյան առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ,
  • Ֆիքսված աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր,
  • Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն,
  • Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար,
  • Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն),
  • Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին,
  • Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ,
  • Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում,
  • Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող),
  • Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ։
Ընկերության մասին
address
Հասցե
Մամիկոնյանց 42-44
address
Աշխատակիցների քանակ
151-500

Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.

EcoVille - Powered by Sun!

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում