Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ընթացագործ(խադավիկ)

Glasswork

Աշխատավայր` Ջրվեժ
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
07.10.2026

Նկարագրություն

Կատարում է մեքենաների վերանորոգում, կանխարգելիչ և ուղղիչ սպասարկում։

Պարտականություններ

  • Կատարում է մեքենաների կանխարգելիչ սպասարկման և վերանորոգման աշխատանքներ սահմանված ժամկետներում
  • Ստուգում է մեքենաների սարքինությունը նախքան մեքենայի երթուղի դուրս գալը
  • Իրականացնում է պլանային տեխսպասարկում, վերահսկում է Ընկերության ավտոմեքենաների տեխնիկական վիճակը
  • Մեքենայի անսարքության կամ խնդիրների հայտնաբերման դեպքում հայտնում է անմիջական ղեկավարին
  • Եթե կազմակերպության մեքենան գտնվում է մայրաքաղաքից դուրս և անհրաժեշտություն կա վերանորոգման աշխատանքներ իրականացնել, մասնագետը մեկնում է մարզեր մեքնաների խնդիրները տեղում հասկանալու և լուծելու համար
  • Հետևում է կազմակերպության աշխատանքի անվտանգության կանոնները։

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձ
  • Ֆորդ Տրանզիտ, Սպրինտեր, Վարիո, Օպել մակնիշների մեքենաների վերանորոգման փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • B, C կարգի վարորդական իրավունքի վկայական

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ, 09։00-18։00։
  • Աշխատանքի վայրը՝ Ջրվեժ, Թևոսյան 13/11
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում