Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Կրթություն, Մանկավարժություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
06.09.2026

Նկարագրություն

A-Rise Educational Academy-ն հրավիրում է համալրելու իր թիմը մոտիվացված, պատասխանատու և ստեղծագործ անգլերենի ուսուցիչների։

Մենք ստեղծում ենք ժամանակակից կրթական ակադեմիա, որտեղ առաջնային են կրթության որակը, անհատական մոտեցումը և ուսուցման հաճելի միջավայրը։

Ո՞ւմ ենք փնտրում

Ուսուցիչների, ովքեր կդասավանդեն հետևյալ ծրագրերից մեկը կամ մի քանիսը.

  • Անգլերեն երեխաների համար (6–12 տարեկան)
  • Անգլերեն դեռահասների համար
  • Ընդհանուր անգլերեն (A1–C1)
  • Անգլերեն բուհ ընդունվելու համար
  • Խոսակցական անգլերեն (Speaking Club)
  • Անհատական և փոքր խմբային դասընթացներ

Պարտականություններ

  • Անցկացնել հետաքրքիր, ինտերակտիվ և արդյունավետ դասեր։
  • Աշխատել ակադեմիայի ուսումնական ծրագրով։
  • Հետևել ուսանողների առաջընթացին և տրամադրել հետադարձ կապ։
  • Ստեղծել դրական և մոտիվացնող ուսումնական միջավայր։
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել ծնողների հետ։
  • Մասնակցել թիմային հանդիպումներին և վերապատրաստումներին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (անգլերեն լեզու, մանկավարժություն, լեզվաբանություն կամ հարակից ոլորտ) ։
  • Անգլերենի իմացություն՝ առնվազն C1 մակարդակ։
  • Դասավանդման փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ։
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ստեղծագործ մտածելակերպ։
  • Երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ աշխատելու կարողություն։
  • CELTA, TESOL, TKT, IELTS կամ այլ միջազգային հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ Երևան, Մոնթե Մելքոնյան 50

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)էլ․ հասցեին

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում