Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էներգետիկ նախագծող

«ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ

Աշխատավայր` ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր, Ամառանոցային 34
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
26.12.2026

Նկարագրություն

Կազմակերպության էներգետիկ համակարգերի նախագծում, տեխնիկական լուծումների մշակում և նախագծային փաստաթղթերի պատրաստում՝ գործող նորմերի և անվտանգության պահանջների համաձայն։

Պարտականություններ

  • Էներգետիկ նախագծերի մշակում և կազմում
  • Էլեկտրական սխեմաների և գծագրերի պատրաստում
  • Տեխնիկական հաշվարկների իրականացում
  • Նախագծերի համապատասխանեցում նորմատիվ պահանջներին
  • Համագործակցություն շինարարական և ինժեներական թիմերի հետ
  • Հեղինակային հսկողության իրականացում

Պահանջներ

1. Կրթություն

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝
  • էլեկտրաէներգետիկա
  • ջերմաէներգետիկա
  • վերականգնվող էներգետիկա
  • էլեկտրատեխնիկա կամ հարակից ոլորտներում

2. Աշխատանքային փորձ

  • Նախագծային աշխատանքների փորձ՝ առնվազն 2–5 տարի
  • Էլեկտրամատակարարման, ենթակայանների, արևային կայանների կամ ներքին/արտաքին ցանցերի նախագծման փորձ
  • Ցանկալի է փորձ պետական նորմերի և շինարարական ստանդարտների կիրառման մեջ

3. Մասնագիտական գիտելիքներ

  • Էլեկտրական սխեմաների և հաշվարկների իմացություն
  • Էներգետիկ համակարգերի նախագծման սկզբունքների իմացություն
  • Բեռնվածքների, կարճ միացման և մալուխների հաշվարկների իրականացում
  • Նորմատիվ փաստաթղթերի իմացություն
  • Էներգախնայողության և անվտանգության պահանջների իմացություն

4. Ծրագրային գիտելիքներ

  • AutoCAD
  • Revit (ցանկալի)
  • ETAP կամ համանման ծրագրեր (ցանկալի)
  • Dialux (ցանկալի)
  • MS Office

5. Անձնական հմտություններ

  • Վերլուծական մտածողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Տեխնիկական փաստաթղթեր կազմելու ունակություն

6. Լեզուների իմացություն

  • Հայերեն՝ գերազանց
  • Ռուսերեն և/կամ անգլերեն՝ տեխնիկական փաստաթղթեր կարդալու մակարդակով

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Կոտայքի մարզ, 2224, գ.Ձորաղբյուր. Ամառանոցային 34
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+37460500779, +37460500778

«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016թ-ին «ԷԿՐԱ» գիտաարտադրական խմբի կողմից: Գործարանը գործունեություն է ծավալում նախագծման աշխատանքների,արտադրության, թեսթավորման, մոնտաժման և կարգաբերման, մինչև 25 տարի երաշխիքային և սերվիս սպասարկման ոլորտում։ Ընկերությունը տարեկան արտադրում է 250 ռելեական պաշտպանության 6-750 կՎ վահանակներ:

Ընկերությունը արտադրում է.

  • Ռելեական պաշտպանության պահարաններ,
  • Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա 35-110-220 կՎ և 330-750 կՎ ենթակայանների համար,
  • Էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների սարքավորումներ,
  • Նոր սերնդի տերմինալներ,
  • Ենթակայանների ավտոմատացման պրոցեսների ղեկավարման համակարգեր,
  • Բաշխիչ սարքավորումներ,
  • Ռելեական պաշտպանության պահարանների թեսթավորման սարքավորումներ /OMICRON/,
  • Վերականգնվող էներգիայի ստացման համար նախատեսված սարքավորումներ,
  • Հաճախականության կարգավորման սարքավորումներ,
  • Սահուն թողարկման սարքավորումներ «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ГК «ЭКРА», «Weidmuller», «Etimat», «КомплектЭнерго», «ЭлекомЛогистикс» և «ДОЗА» ընկերությունների և բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում