Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 19.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը աշխատանքի է հրավիրում էներգետիկ ինժեների։

Պարտականություններ

  • Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին,
  • էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
  • էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
  • հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարների, թրեյնինգների մասնակցություն,
  • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ըստ անհրաժեշտության,
  • ինժեներատեխնիկական խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին ակտիվ մասնակցություն:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է այլընտրանքային էներգետիկայի ուղղությամբ,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր),
  • Մաթեմատիկայի և ֆիզիկայի իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
  • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերթության սկզբունքով,
  • Ժամանակի կառավարման կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամերը՝ օրական 8 ժամ։ Դիմորդը պետք է ներկայացնի երկու երաշխավորագիր։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում