
Էներգետիկ
ASEDL LLC
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է էներգետիկի, ով կիրականացնի Ընկերության սարքավորումների էլեկտրական մոնտաժման և ուղղիչ կանխագելիչ սպասարկման աշխատանքներ, կհանդիսանա էլեկտրոէներգիայի պատասխանատու անձ:
Պարտականություններ
- Պատասխանատու է սարքավորումների պլանային կանխարգելիչ և ուղղիչ աշխատանքների կազմակերպման և կատարման համար
- Իրականացնում է սարքավորումների էլեկտրական մոնտաժման, նորոգման աշխատանքներ, ապահովում է էներգասարքավորումների պատշաճ և անվտանգ շահագործումը և սպասարկումը
- Պատասխանատու է կոմունալ ծառայությունների սպասարկման համար
- Պատասխանատու է ընկերության էներգոհամակարգի անխափան գործունեության ապահովման համար
- Հանդիսանում է նյութական պատասխանատու անձ
- Ապահովում է Ընկերության բոլոր էներգոհամակարգերի անխափան աշխատանքը
- Ներկայացնում է ամսեկան հաշվետվություն ջրի, գազի և էլեկտրոէներգիայի սպառման վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- Էլեկտրոանվտանգության 5-րգ կարգի վկայական
- Թիմում աշխատելու կարողություն
- Համակարգչային հմտություններ:
Հավելյալ նշումներ
Ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով:
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: