Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ընդունման կետի աշխատակից

Սելենա Սերվիս

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Օրական սկսած 6,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
21.08.2026

Նկարագրություն

Երևան քաղաքի վաղեմի և վստահելի քիմմաքրման կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ընդունման կետի աշխատակիցների՝ մեր թիմին միանալու համար։ Ուսանողներ չդիմեն, աշխատանքը մշտական է, լրիվ դրույքով:

Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Կորյուն փող., 14

  • Փորձաշրջանի ընթացքում (ներառյալ ուսուցումը)՝ 6000 դրամ/օր
  • Փորձաշրջանից հետո՝ կդիտարկվի աշխատավարձի բարձրացում՝ աշխատանքի արդյունավետությունից և պատասխանատվությունից կախված.

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում՝ պատվերների ընդունում և հանձնում
  • Պատվերների գրանցում և պատվերաթերթիկների լրացում
  • Ընդունվող և հանձնվող իրերի մանրակրկիտ զննում,թերությունների հայտնաբերում, հնարավոր հետքերի/վնասվածքների ֆիքսում
  • Դրամարկղային փաստաթղթերի կազմում և հաշվարկների ճիշտ վարում

Պահանջներ

  • Համակարգչային մինիմալ գիտելիքներ
  • Բարեհամբույր և սիրալիր վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Կիրթ, հստակ, գրագետ և անկաշկանդ խոսք
  • Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների հանդեպ

Հավելյալ նշումներ

Ուսուցման ընթացքը վճարովի է
Աշխատանքային փորձը պարտադիր չէ — մենք տրամադրում ենք ուսուցում:

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0071, Երևան Նուբարաշենի խճուղի, 1/14 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 99 310310

Selena Service-ը լվացքի և չոր մաքրման ծառայությունների մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում։

Ավելի քան 23 տարի՝ 1997 թվականից ի վեր, մենք առաջարկում ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրորակ մաքրման համալիր լուծումներ ինչպես անհատներին, այնպես էլ կորպորատիվ/բիզնես հաճախորդներին։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում