Ընդունարանի աշխատակից
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Դարձի՛ր Homplex Hyper Mall-ի այցեքարտը:
Homplex Hyper Mall-ը հրավիրում է միանալու իր թիմին՝ որպես Հաճախորդների սպասարկման ներկայացուցիչ, այցելուներին դիմավորելու և անհրաժեշտ բաժին ուղղորդելու համար։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք ներկայանալի արտաքին և հաճելի հաղորդակցման ոճ, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է։
Պարտականություններ
-
Դիմավորել մոլ այցելող հաճախորդներին։
-
Պարզել հաճախորդի այցի նպատակը և բացահայտել կարիքները, և ուղղորդել ըստ անհրաժեշտության։
-
Տրամադրել տեղեկատվություն համապատասխան բաժնի և ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ։
-
Անհրաժեշտության դեպքում ուղեկցել հաճախորդին համապատասխան բաժին։
-
Օգնել այցելուներին հեշտությամբ կողմնորոշվել մոլում։
-
Ապահովել հաճելի և բարեհամբույր շփում յուրաքանչյուր այցելուի հետ։
Պահանջներ
- Հաղորդակցվելու և մարդկանց հետ շփվելու գերազանց ունակություն։
- Ժպտերես, բարեհամբույր և քաղաքավարի վերաբերմունք։
- Խնամված և ներկայանալի արտաքին։
- Արագ կողմնորոշվելու և տեղեկատվությունը ճիշտ փոխանցելու ունակություն։
- Հայերենի գրագետ իմացություն։
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանք ժամանակակից և հարմարավետ միջավայրում։
- Երիտասարդ և ակտիվ թիմ։
- Կայուն աշխատանքային պայմաններ։
- Նոր հմտություններ ձեռք բերելու և զարգանալու հնարավորություն։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ և պատրաստ եք օգնել յուրաքանչյուր այցելուի արագ գտնել անհրաժեշտ բաժինը, սպասում ենք Ձեր CV-ին։
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա, հասցե ՝ Աշտարակի խճուղի, գ․ Պռոշյան, Գ․ Չաուշ 1/48։
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: