Ընդունարանի աշխատակից
ԿՈՍՏ Գրուպ
Նկարագրություն
Անշարժ գույքի գործակալությունը փնտրում է պատասխանատու և հաղորդակցման հմուտ մասնագետի՝ ընդունարանի աշխատողի հաստիքում մեր թիմին միանալու համար: Եթե դուք եռանդուն եք, սիրում եք աշխատել մարդկանց հետ և ցանկանում եք զարգանալ անշարժ գույքի ոլորտում, մենք սպասում ենք ձեզ:
Պարտականություններ
-
Հաճախորդների ընդունում և գրասենյակային այցելությունների կազմակերպում:
-
Մուտքային հեռախոսազանգերի սպասարկում և հաճախորդների ուղղորդում համապատասխան գործակալների մոտ:
-
Գրասենյակի ընթացիկ գործերի համակարգում:
-
Փաստաթղթաշրջանառության աջակցություն (տվյալների մուտքագրում, հաշվետվությունների կազմում և այլն):
-
Գործակալության սոցիալական էջերում ակտիվության աջակցություն (ըստ անհրաժեշտության):
Պահանջներ
-
Աշխատանքային փորձ՝ Փորձը տվյալ ոլորտում պարտադիր չէ, սակայն կդիտվի որպես առավելություն։
Պարտադիր հմտություններ՝
-
Հաղորդակցման գերազանց հմտություններ (և՛ հեռախոսով, և՛ առկա):
-
Հայերենի կատարյալ իմացություն, ռուսերենի լավ իմացություն:
-
Ժամանակի ճիշտ կառավարման ունակություն:
-
Աշխատասիրություն, պատասխանատվություն և պունկտուալություն:
-
MS Office (Word, Excel) ծրագրերի հիմնական իմացություն և համակարգչով արագ աշխատելու կարողություն:
Ցանկալի հմտություններ՝
-
Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
-
Առաջարկում ենք՝ Հարմարավետ աշխատանքային միջավայր, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն անշարժ գույքի ոլորտում, կայուն աշխատավարձ (150.000 դրամ ֆիքսված + բոնուսներ) և հաճելի աշխատանքային կոլեկտիվ:
-
Դիմելու կարգը՝ Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. փոստի հասցեին:
Աշխատանքային օրեր և ժամեր
-
Երկուշաբթի - ուրբաթ՝ 10:00-19:00
-
Շաբաթ՝ 12:00-16:00
ԿՈՍՏ Գրուպը անշարժ գույքի, վերանորոգման և ինտերիեր դիզայնի ոլորտում գործունեություն ծավալող նորաբաց ընկերություն է։ Մեր առաքելությունն է հաճախորդներին առաջարկել համալիր լուծումներ՝ ապահովելով անշարժ գույքի ընտրության և տարածքի ձևավորման պրոֆեսիոնալ ծառայություններ։
Ընդլայնման փուլում գտնվող մեր ընկերությունը փնտրում է մոտիվացված և արհեստավարժ թիմակիցների, ովքեր կկիսեն մեր արժեքները և կնպաստեն ԿՈՍՏ Գրուպի դիրքերի ամրապնդմանը շուկայում։