Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
31.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի նկարագրություն․

Մենք փնտրում ենք մեր ժպտերես ընդունարանի աշխատակցին, ով պատասխանատու կլինի ամենօրյա ընդունարանի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը:

Պահանջվող հմտություններ․

  • Սթրեսակայունություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հարթելու հմտություն
  • Ժամանակի կառավարում
  • Հուսալիություն և պատասխանատվության զգացում
  • Հայերենի, անգլերենի, ռուսերենի լավ իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ

Պարտականություններ․

  • Դիմավորել/ճանապարհել հաճախորդներին
  • Իրականացնել հաճախորդների ուղղորդում
  • Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը
  • Աշխատակիցների աշխատաժամանակի ֆիքսում
  • Պայմանագրերի հետ աշխատանք
  • Օգնել վերադասին կազմակերպչական հարցերում
  • Իրականացնել գործակալության առօրյա գործառույթները

Աշխատանքային փորձը պարտադիր չէ:

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթիից - Ուրբաթ ՝ 10:00-19:00․

Ընդմիջում ՝ 13:00-14:00

Հանգիստ ՝ Շաբաթ, Կիրակի

Ընկերության մասին
address
Հասցե
Սպենդիարյան փողոց 4շ, 6 տարածք, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
1-15
«ԿԵՆՏՐՈՆ» անշարժ գույքի գործակալություն «Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով օգնել մարդկանց ճիշտ և որակյալ ընտրություն կատարելու անշարժ գույք գնելիս, վաճառելիս և վարձակալելիս: «Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը մատուցում է անշարժ գույքի առուվաճառքի ծառայություն, այդ թվում՝ բնակարանների, առանձնատների, կոմերցիոն տարածքների և հողատարածքների վաճառք, վարձակալության ծառայություն՝ բնակարանների, առանձնատների վարձակալություն, կոմերցիոն տարածքների վարձակալություն, ինչպես նաև վերանորոգման, իրավաբանական և այլ ծառայություններ:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում