
Ելքային զանգերի թիմի մասնագետ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ելքային զանգերի մասնագետ Ucom ընկերությունում աշխատելու համար։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Աշխատանքի պարտականություններ
- Ըստ ներկայացված ցուցակի և պահանջների կատարել ելքային զանգեր, հարցումներ թիրախային բաժանորդներին,
- Կատարել պարտքի հավաքագրման զանգեր՝ տեղեկացնելով հաճախորդին պարտքի և դրա չվճարման հետևանքների վերաբերյալ,
- Բաժանորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Ucom ծառայությունների վերաբերյալ,
- Պատասխանել բաժանորդների հարցերին՝ ապահովելով հիմնական խնդիրների բացահայտում և լուծում:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային գիտելիքների տիրապետում (MS Օffice),
- Հաղորդակցվելու հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու հմտություններ։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։