
Էլեկտրոնշիկ
ASEDL LLC
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է էլեկտրոնշիկի, ով կապահովի Ընկերության շենքերի, շինությունների, հաստոցների, էլեկտրական սարքավորումների, էլ․ սխեմաների անխափան աշխատանքը:
Պարտականություններ
- Ապահովել հաստոցների և ընկերությանը պատկանող էլեկտրական սարքավորումների անխափան աշխատանքը
- Իրականացնել իրականացնել էլ. Սարքավուրումների, հաստոցների նորոգման, տեղադրման, ընթացիկ սպասարկման աշխատանքներ ըստ անհրաժեշտության կամ ըստ նախատեսված պլանի
- Ստուգել և կարգավորել ընկերությունում առկա Էլեկտրական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի
- Ըստ անհրաժեշտության աջակցել տեխնիկական սպասարկման թիմի մասնագետներին
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Մինչև 3 տարվա էլեկտրոնշիկի փորձ արտադարական ընկերությունում
- Թիմում աշխատելու կարողություն
- Համակարգչային հմտություններ:
Հավելյալ նշումներ
Ընկերությունը գտնվում է Ջրվեժում, աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Ինչ ենք առաջարկում
- Աշխատանք հավես թիմում
- Զարգացման եվ առաջընթացի հնարավորություն զարգացող ընկերությունում
- Դասընթացների մասնակցության հնարավորություն
- Թիմ բիլդինգներ, միջոցառումներ
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: