Էլեկտրոնիկայի մասնագետ
«ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
Նկարագրություն
Էլեկտրոնիկայի մասնագետը պատասխանատու է արտադրական և օժանդակ էլեկտրոնային սարքավորումների, ավտոմատացված կառավարման համակարգերի և արտադրական հոսքագծերի անխափան աշխատանքի ապահովման, տեխնիկական սպասարկման, դիագնոստիկայի և վերանորոգման համար։ Մասնագետը մասնակցում է արտադրական սարքավորումների ավտոմատացման, արդիականացման և նոր սարքավորումների տեղադրման գործընթացներին։
Պարտականություններ
- Ապահովել արտադրական և օժանդակ էլեկտրոնային սարքավորումների և ավտոմատացված համակարգերի անխափան շահագործումը հերթափոխերի ընթացքում։
- Իրականացնել էլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկում, դիագնոստիկա և վերանորոգում։
- Իրականացնել արտադրական սարքավորումների աշխատանքային ռեժիմների ստուգում, զննում և կանխարգելիչ ախտորոշում։
- Կատարել էլեկտրական համակարգերի մոնտաժ, տեղադրում, կարգաբերում և հայտնաբերված թերությունների վերացում։
- Ապահովել արտադրական սարքավորումների անխափան էլեկտրամատակարարումը և վերահսկել դրանց աշխատանքը։
- Կատարել էլեկտրական միացումների, անջատումների և փոխանջատումների աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանմամբ։
- Իրականացնել PLC համակարգերի և հաճախականության փոխարկիչների կարգաբերում, սպասարկում և անսարքությունների վերացում։
- Կարդալ և մեկնաբանել հաստոցների էլեկտրական սխեմաները։
- Իրականացնել ծխախոտ արտադրող հոսքագծերի էլեկտրական վահանակների տեխնիկական սպասարկում, դիագնոստիկա և վերանորոգում։
- Աշխատել հոսքագծերի ղեկավարման վահանակների և տվիչների (սենսորների) հետ, կատարել դրանց դիագնոստիկա։
- Ապահովել օժանդակ սարքավորումների ավտոմատացված համակարգերի անխափան աշխատանքը։
- Իրականացնել արտադրական հոսքագծերի, տպիչների և օժանդակ սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում։
- Մասնակցել նոր սարքավորումների տեղադրմանը, կարգավորմանը և շահագործման հանձնմանը։
- Աշխատել T&T (Track & Trace) համակարգերի սպասարկման և շահագործման հետ։
- Կատարել տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրում, պատրաստում և կիրառություն։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ էլեկտրոնիկայի, ավտոմատացման կամ էլեկտրատեխնիկայի ոլորտում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ արտադրական գործընթացներում որպես էլեկտրոնիկայի մասնագետ։
- PLC համակարգերի, հաճախականության փոխարկիչների և ավտոմատացման համակարգերի իմացություն։
- Էլեկտրական սխեմաների կարդալու և վերլուծելու կարողություն։
- Հոսքագծերի և ղեկավարման վահանակների հետ աշխատելու փորձ։
- Սենսորների և դիագնոստիկ համակարգերի աշխատանքի իմացություն։
- T&T (Track & Trace) համակարգերի հետ աշխատելու համակարգչային հմտություններ։
- Լազերային սարքավորումների հետ աշխատելու նվազագույն հմտություններ։
- Թիմային աշխատանքի կարողություն, պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու ունակություն։
- Ծխախոտի արտադրության ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն։