Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրոնիկայի ինժեներ

Glasswork

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
18.09.2026

Նկարագրություն

Փնտրում ենք էլեկտրոնիկայի ինժեներ ապակու մշակման արտադրությունում աշխատելու համար, ով կապահովի գործարանի արտադրական սարքավորումների, ավտոմատ կառավարման համակարգերի, էլեկտրոնային սարքերի և չափիչ-հսկիչ համակարգերի անխափան, անվտանգ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև կկազմակերպի դրանց սպասարկումը, վերանորոգումն ու արդիականացումը։

Պարտականություններ

  • Կատարել արտադրական սարքավորումների էլեկտրոնային և ավտոմատ կառավարման համակարգերի տեխնիկական սպասարկում։
  • Հայտնաբերել, ախտորոշել և վերացնել էլեկտրոնային անսարքությունները։
  • Ծրագրավորել, կարգավորել և թեստավորել PLC-ներ, HMI-ներ, հաճախականության փոխարկիչներ (VFD), սենսորներ և այլ ավտոմատացման սարքեր։
  • Ապահովել արտադրական գծերի, հաստոցների, վառարանների, CNC սարքավորումների և այլ տեխնոլոգիական համակարգերի անխափան աշխատանքը։
  • Կատարել կանխարգելիչ տեխնիկական սպասարկման աշխատանքներ՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։
  • Մասնակցել նոր սարքավորումների տեղադրմանը, գործարկմանը և շահագործման հանձնմանը։
  • Վերլուծել սարքավորումների խափանումների պատճառները և առաջարկել դրանց կանխարգելման միջոցառումներ։
  • Վարել տեխնիկական փաստաթղթերը, կազմել հաշվետվություններ և պահպանել սարքավորումների սպասարկման գրանցումները։
  • Հետևել պահեստամասերի և էլեկտրոնային բաղադրիչների առկայությանը, ներկայացնել ձեռքբերման առաջարկություններ։
  • Ապահովել աշխատանքի անվտանգության, էլեկտրական անվտանգության և արտադրական անվտանգության պահանջների պահպանումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ էլեկտրոնիկայի, ավտոմատացման, էլեկտրատեխնիկայի կամ հարակից մասնագիտությամբ։
  • Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ (նախընտրելի է արտադրական ոլորտում)։
  • PLC, HMI, ինվերտորների, սենսորների և արդյունաբերական ավտոմատացման համակարգերի իմացություն։
  • Էլեկտրական և էլեկտրոնային սխեմաների ընթերցման և վերլուծության հմտություններ։
  • Չափիչ սարքերի կիրառման փորձ։
  • Համակարգչային գրագիտություն և տեխնիկական ծրագրերով աշխատելու կարողություն։
  • Տեխնիկական փաստաթղթերի ընթերցման համար անհրաժեշտ մակարդակի անգլերենի կամ ռուսերենի իմացությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում