Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրոնիկայի և արդյունաբերական սարքավորումների սպասարկման մասնագետ

Վեգա Ուորլդ ՍՊԸ

Աշխատավայր` Մասիս
Աշխատավարձ`
Ամսական սկսած 350,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

«ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Էլեկտրոնիկայի և արդյունաբերական սարքավորումների սպասարկման մասնագետ

Պարտականություններ

  • Կահույքի արտադրամասի էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների և արտադրական գծերի տեխնիկական սպասարկում,
  • Սարքավորումների անսարքությունների ախտորոշում և վերացում,
  • Պարբերական կանխարգելիչ զննումների իրականացում,
  • Անսարք դետալների, սենսորների, էլեկտրոնային հանգույցների և այլ բաղադրիչների փոխարինում,
  • Սարքավորումների անխափան և անվտանգ շահագործման ապահովում,
  • Արտադրական սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում և անհրաժեշտ բարելավումների առաջարկում։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների սպասարկման աշխատանքային փորձ,
  • Արդյունաբերական ստանոկների, ավտոմատ կառավարման համակարգերի և էլեկտրական սխեմաների իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, տեխնիկական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր 6 օրյա 09։00-18։00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում